Մատչելիության հղումներ

Մադրիդը հինգ օր վերջնաժամկետ տվեց Կատալոնիայի առաջնորդին


Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը ելույթ է ունենում խորհրդարանում, Մադրիդ, 11-ը հոկտեմբերի, 2017թ․
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը ելույթ է ունենում խորհրդարանում, Մադրիդ, 11-ը հոկտեմբերի, 2017թ․

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը Կատալոնիայի առաջնորդ Կարլես Պուջդեմոնին վերջնաժամկետ է տվել մինչև հոկտեմբերի 16-ը՝ պարզաբանելու, թե արդյոք հայտարարելու է անկախության մասին:

Ռախոյը երեկ խորհրդարանում ասել է, որ եթե Պուջդեմոնը հաստատի Իսպանիայից անկախացումը, կենտրոնական կառավարությունը ևս հինգ օր ժամանակ կտա նրան, այս անգամ մինչև հոկտեմբերի 19-ը՝ հռչակագիրը չեղարկելու համար: Դա էլ ձախողելու դեպքում Մադրիդը Սահմանադրության 155-րդ հոդվածին կդիմի, որը կենտրոնական կառավարությանը թույլ է տալիս կասկածի տակ դնել տարածաշրջանի ինքնավարությունը և իրավական պարտավորությունները չկատարելու դեպքում ուղղակիորեն պարտադրել դրանք:

Երկու օր առաջ Պուջդեմոնը Կատալոնիայի օրենսդիր մարմնին առաջարկել էր «հանուն բանակցությունների՝ միառժամանակ հետաձգել անկախության հռչակագրի իրագործումը»:

Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացված հանրաքվեի մասնակիցների 90 տոկոսը քվեարկել է հօգուտ անկախության: Մադրիդը անօրինական է համարում հանրաքվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG