Մատչելիության հղումներ

Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի ընդունումը զսպող մեխանիզմ կհանդիսանա. հոգեբան


2011 թվականից առ այսօր «Լայթհաուս» մայրատունն ապաստան է տրամադրել շուրջ 240 շահառուի։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց մայրատան ծրագրի ղեկավար, հոգեբան Լիաննա Սարգսյանը։

Նրա փոխանցմամբ, միայն այս տարվա ինը ամիսների ընթացքում ստացել են ավելի քան 250 զանգ, ապաստան են տվել 37 շահառուի։

«Կանանց թիվն, ով ունի օգնության կարիք, մեծացել է։ Կանայք դարձել են ավելի իրազեկ և չեն ամաչում ստանալ աջակցություն։ Մենք ընդունում ենք հիմնականում բռնության ենթարկված կանանց», - ասաց Սարգսյանը՝ նշելով, որ ընտանեկան բռնությունը Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներից մեկն է։

Ըստ «Լայթհաուս» մայրատան ծրագրի ղեկավարի, ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի ընդունումը կհանդիսանա զսպող մեխանիզմ բռնարարի համար։ «Այս օրենքը պետք է նախևառաջ այն կանանց, ովքեր այդ մթնոլորտում են իրենց կյանքն անցկացնում», - ասաց Լիաննա Սարգսյանը։

Հիշեցնենք, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծի քննարկումներն անցնում են թեժ մթնոլորտում։ Քննարկման որոշ մասնակիցներ պնդում են, թե նախագիծը թելադրված է արտերկրից, և որ Հայաստանում նման հասարակական պահանջ ու անհրաժեշտություն չկա։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG