Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի, 10-րդ լիագումար և ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի նիստերին, ինչպես նաև Միջխորհրդարանական միության (ՄՄ) 137-րդ վեհաժողովին:
ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ՝ պատվիրակության կազմում են խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Խոսրով Հարությունյանը, Շաքե Իսայանը և Լենա Նազարյանը: