Ամերիկյան երկու կործանիչներ երեկ գիշերը ուսումնական թռիչք են կատարել Կորեական թերակղզու վրայով՝ ճապոնական ու հարավկորեական ռազմական ինքնաթիռների հետ:
Վերջին շաբաթներին, հիշեցնենք, Հյուսիսային Կորեան երկու հրթիռ է արձակել Ճապոնիայի ուղղությամբ և կատարել է թվով 6-րդ միջուկային փորձարկումը: