Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Կիևում հայտարարել է, որ իր երկիրը շարունակելու է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
«Մենք չենք ճանաչել և չենք էլ պատրաստվում ճանաչել Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը», - հայտարարել է Էրդողանը երեկ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ համատեղ ասուլիսում։
Թուրքիայի նախագահը նաև վստահեցրել է, որ շարունակելու են հետևել Ղրիմի թաթարների խնդրին, և շնորհակալություն է հայտնել Ուկրաինային նրանց շահերը պաշտպանելու համար։