Մատչելիության հղումներ

Ազատության ամփոփագիր․ 09.10.2017


Radio free liberty
«Ազատությունն» այսօր
09.10.2017
Օրվա գլխավոր իրադարձությունները՝ «Ազատություն»-ից

«Կգա ժամանակ, կափսոսեք, որ եթեներով հարց եք տվել»․ Աղվան Վարդանյանը Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվելու մասին

Եթե Սերժ Սարգսյանն ուղիղ 6 ամսից շարունակի պաշտոնավարել արդեն վարչապետի պաշտոնում, արդյո՞ք Հայ հեղափոխական դաշնակցությունը դա ժողովրդավարության տեսանկյունից իբրև հետընթաց կդիտարկի: Դաշնակցությունն այս հարցի միանշանակ պատասխանը չունի:

Սամվել Բաբայանի գործով դատավարությանը հրապարակվեց մեղադրյալներից Կարեն Քոչարյանի ցուցմունքը

Սամվել Բաբայանի գործով մեղադրյալ Կարեն Քոչարյանը պնդում է, որ ներկոտված եվրոները ստացել է հենց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարից, որպեսզի փորձի քիմիական մաքրման միջոցով վերականգնել դրանց տեսքն ու շրջանառության մեջ դնել:

«Կոնվերս բանկ»-ի մասնաճյուղից հափշտակվել է շուրջ 200 հազար դոլարին համարժեք գումար․ ՔԿ

Հափշտակողը դիմակով չի եղել:

Ազատություն TV

Երևանյան խանութներում կտրուկ թանկացել են նվազագույն սպառողական զամբյուղի մաս կազմող մի քանի ապրանքատեսակներ: Պաշտոնական տվյալների համաձայն՝ կարագը թանկացել է մոտ 30 տոկոսով, իսկ միսը՝ 20-ից 30 տոկոսով՝ կախված տեսակից: «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարում այս մասին ենք զրուցել տնտեսագետ, ԵՊՀ Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի և «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ: Հաղորդումը կարող եք դիտել այստեղ՝ https://youtu.be/8C7r9sa4PtY

«Ազատության» լրատվական կենտրոնի այսօրվա թողարկումը դիտեք այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=B_OGyRPSLKE

Հայկական ծառայության մյուս հոդվածներին ծանոթանալու համար այցելեք մեր կայք և էջանշեք այն: www.azatutyun.am.

Facebook Forum

XS
SM
MD
LG