Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 10:18-ին կապ է հաստատվել Ռուսաստանի Միներալնիե Վոդի քաղաքի կենտրոնական հիվանդանոցի հերթապահ բժշկի հետ, ով տեղեկացրել է, որ Միներալնիե Վոդի-Ալեքսանդրովսկոյե ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից իրենց մոտ հոսպիտալացված Գոհար Հակոբյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ Սալվի Ավետիսյանը՝ ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:
Նշենք, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհեր չկան, երկու մարդ տեղափոխվել էր հիվանդանոց։