Մատչելիության հղումներ

Նախագահական ընտրությունների առնչությամբ իր որոշումը Պուտինը կհրապարակի երկու ամսից


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է «Ռուսական էներգետիկ շաբաթ - 2017» միջազգային համաժողովին, Մոսկվա, 4-ը հոկտեմբերի, 2017թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է «Ռուսական էներգետիկ շաբաթ - 2017» միջազգային համաժողովին, Մոսկվա, 4-ը հոկտեմբերի, 2017թ․

Թեև Ռուսաստանում նախագահական ընտրություններին կես տարուց պակաս ժամանակ է մնացել, Վլադիմիր Պուտինը դեռևս չի հստակեցնում՝ կառաջադրի արդյոք իր թեկնածությունը:

Չնայած ուսումնասիրությունների մեծ մասը փաստում է, որ խստորեն վերահսկվող քաղաքական համակարգում Պուտինը հեշտությամբ կարող է հերթական անգամ նախագահ ընտրվել, այդուհանդերձ, Ռուսաստանի գործող նախագահն ասել է, թե իր որոշման մասին կհայտարարի դեկտեմբերի սկզբին:

«Ես ոչ միայն չեմ որոշել, թե ում դեմ եմ պայքարելու, անգամ չեմ որոշել՝ մասնակցելո՞ւ եմ, թե՞՝ ոչ», - ասել է Ռուսաստանիչ նախագահը՝ պատասխանելով հարցին, թե ով է լինելու իր մրցակիցը:

Հիշեցնենք՝ նախագահական ընտրությունները Ռուսաստանում անցկացվելու են 2018 թվականի մարտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG