Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 9-ին Կատալոնիայի իշխանությունները «կհայտարարեն Իսպանիայից անկախանալու մասին»


Իսպանիա - Կատալոնիայի անկախության կողմնակիցների հանրահավաք Բարսելոնայում, 3-ը հոկտեմբերի, 2017թ․
Իսպանիա - Կատալոնիայի անկախության կողմնակիցների հանրահավաք Բարսելոնայում, 3-ը հոկտեմբերի, 2017թ․

Հոկտեմբերի 9-ին Կատալոնիայի առաջնորդները կհայտարարեն Իսպանիայից անկախանալու մասին: Նրանք այդ մասին հայտնել են, երբ Մադրիդը մերժել է Կատալոնիայի նախագահ Կարլես Պուջդեմոնի՝ ճգնաժամին վերջ տալու միջնորդությունը, փոխարենը պահանջելով նախքան որևէ բանակցությունների գնալը վերադառնալ օրենքի ճանապարհին:

Պուջդեմոնը BBC-ին տված հարցազրույցում ասել էր, որ իր կառավարությունը արդեն գործի կանցնի այս կամ հաջորդ շաբաթ:

Կատալոնիայի իշխանությունների փոխանցմամբ՝ հոկտեմբերի 1-ի հանրաքվեին մասնակցել է 2.26 միլիոն մարդ, որոնց շուրջ 90 տոկոսը քվեարկել է անկախության օգտին: Միաժամանակ, նշվում է, որ 5.34 միլիոն բնակչություն ունեցող Կատալոնիայում քվեարկությանը մասնակցությունը չի գերազանցել 42 տոկոսը:

Իսպանիայի կենտրոնական իշխանությունները հանրաքվեն հակասահմանադրական և անօրինական են համարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG