Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսը անարդարացի է համարել Կուբայի դեսպանատան աշխատակիցներին ԱՄՆ-ից հեռացելու որոշումը:
Վաշինգտոնը պատճառաբանում է, որ Կուբայի իշխանությունները պատշաճ կերպով չեն ապահովում ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցների անվտանգությունը՝ չեն բացահայտել նրանց վրա «հանելուկային ակուստիկ ազդեցության» աղբյուրները:
Կուբայում ԱՄՆ-ի դեսպանատան երկու տասնյակ աշխատակիցներ զեկուցել էին առողջական անհասկանալի խնդիրների մասին, ասելով, թե վերջին ամիսներին գլխացավ են ունենում, գլխապտույտներ, վատ են լսում:
Պետդեպարտամենտը Կուբայում ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցների ավելի քան կեսին վերադարձրել էր ԱՄՆ: Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, պահանջելով կրճատել Կուբայի դեսպանատան աշխատակիցների քանակը, նաև նշել էր, որ երկու կողմերում աշխատող դիվանագետների քանակը կհավասարվի:
Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսը Միացյալ Նահանգներին մեղադրել է ներկայացված առողջապահական խնդիրը ուսումնասիրելու անբավարար համագործակցության մեջ և Վաշինգտոնին հորդորել է չքաղաքականացնել խնդիրը:
Տասնամյակներով խզված ԱՄՆ-Կուբա հարաբերությունները վերականգնվել են Բարաք Օբամայի նախագահության վերջին շրջանում, սակայն Դոնալդ Թրամփը կոշտ դիրքորոշում է ցուցաբերում Կուբայի հանդեպ: