Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը մերժեց ԵՏՄ-ից դուրս գալու հարցն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու «Ելք»-ի նախագիծը


Ազգային ժողովն այսօր ձայների 7 կողմ, 81 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ մերժեց Եվրասիական տնտեսական միությունից (ԵՏՄ) դուրս գալու հարցն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու՝ «Ելք» խմբակցության նախագիծը:

Նշենք, որ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այս առաջարկը քննարկվել և բացասական եզրակացության էր արժանացել դեռ անցած շաբաթ, սակայն առաջարկի հեղինակ՝ ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը, օգտվելով ԱԺ նոր կանոնակարգ օրենքի ընձեռած հնարավորությունից, հանձնաժողով ստեղծելու հարցը համարել էր արտահերթ և այն ներկայացրել էր ԱԺ լիագումար նիստի քննարկմանը:

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG