Լաս Վեգասի հարձակումն իրականացրած Սթիվեն Փադոքը շուրջ 50 միավոր հրազենային զենք է ունեցել երեք վայրերում և տեսախցիկներ էր տեղադրել հյուրանոցի իր սենյակում ու միջանցքում: Մի տեսախցիկ տեղադրված է եղել դռան դիտանցքում, երկուսը՝ հյուրանոցի միջանցքում, որպեսզի Փադոքը կարողանա տեսնել՝ արդյոք իրավապահները մոտենում են իր սենյակին:
Ոստիկանությունը հայտնել է, որ նա 9-11 րոպե կրակ է արձակել 32-րդ հարկում գտնվող իր սենյակից:
Հարձակման հետևանքով, ըստ վերջին տվյալների, 58 մարդ է զոհվել, ավելի քան 500-ը՝ վիրավորել: