Մատչելիության հղումներ

Եթե Հայաստանը դուրս գա ԵՏՄ-ից, տնտեսական շրջափակումը շատ ավելի կխորանա. Գագիկ Մելիքյան


Եթե Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից (ԵՏՄ, ԵԱՏՄ), ապա, ըստ իշխող Հանրապետական (ՀՀԿ) խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի, տնտեսական շրջափակումը շատ ավելի կխորանա, տնտեսական իրավիճակը շատ ավելի կլրջանա, ժողովրդի սոցիալական վիճակն ահավոր կվատանա, արտագաղթը շատ ուժգին կաճի։

«Ազատություն». - Ինչո՞ւ, ինչի՞ արդյունքում, որովհետև միգրանտները Ռուսաստանում խնդրի առա՞ջ կկանգնեն, ինչի՞ պատճառով։

Մելիքյան. - Ո՛չ, ոչ միայն, հնարավորությունները կնվազեն ընդհանրապես։

«Ազատություն». - Հնարավորությունները, որոնք կապված են Ռուսաստանի հե՞տ, Դուք դա՞ նկատի ունեք։

«Ազատություն». - Ես պետք է անընդհատ Ձեզ երևի հիշեցնեմ, որ Եվրասիական տնտեսական միությունը միայն Ռուսաստանը չէ և միայն Ռուսաստանի շահերը չեն, այստեղ անդամ ցանկացած երկիր առաջնորդվում է իր շահերով։ Մենք նույնպես առաջնորդվել ենք մեր շահերով։

«Ազատություն». - Նկատի ունեմ՝ մենք Ղազախստանից և Բելառուսից ի՞նչ ենք ստանում, որ եթե հանկարծ այդ միությանը չանդամակցենք, կարող է մեծ արտագաղթ սկսվել։

«Ազատություն». - Հատկապես առանձնակի, եթե տնտեսական համագործակցություն չունենանք էլ, համենայն դեպս կաշկանդվածություն հնարավոր է ստեղծել նույն միության մեջ, որովհետև վերջին հաշվով այդ երկրները նույնպես ինքնիշխանության մասնակի կորուստներ են ունենում, ոչ միայն այսօր ինչպես հնչեցնում են՝ իբր «Հայաստանն ինքնիշխանության կորուստներ է ունեցել», «անկախությունն է մեր վտանգված», ո՛չ, նման բան չկա։ Ընդհանրապես, ցանկացած միությանն անդամակցող երկիր իր ինքնիշխանության որոշակի մաս զիջում է միությանը՝ ստանալով նաև միության անդամ մյուս երկրներից զիջված մասնիկները։ Այսինքն, ընդհանուր առմամբ, ԵՏՄ միությունը, որպես տնտեսական միություն, միայն դրականորեն կարող է ազդել։ Եվ եթե մենք օրինակներ ենք բերում, որ մաքսատուրքեր կարող են ավելացվել, մաքսատուրքերի դրույքաչափերն ավելացնելով հնարավոր է նաև որոշակի ապրանքատեսակների գների աճ, սա վերջին հաշվով այն հիմնավորումը չէ, որից ելնելով կարող է արվել ԵՏՄ-ից դուրս գալու առաջարկություն։

Հիշեցնենք՝ ընդդիմադիր «Ելք» խմբակցությունն առաջարկում է ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսել։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG