Ֆիզիկայի բնագավառում 2017 թվականի Նոբելյան մրցանակը ստացել են երեք ամերիկացի գիտնականներ՝ Ռայներ Վայսը (Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից), Բարրի Բարիշը և Քիթ Թորնը (երկուսն էլ Կալիֆորնիայի տեխնոլոգիայի ինստիտուտից): Նրանք այդ պատվին են արժանացել «գրավիտացիոն ալիքների» ուսումնասիրության համար:
«Երեք գիտնականների ջանքերով վերջապես հաջողվել է դիտարկել գրավիտացիոն ալիքները, որոնց ուսումնասիրությունն ավելի քան չորս տասնամյակ է տևում, սա մեզ թույլ կտա դուռ բացել դեպի անհայտ աշխարհներ», - հայտարարել է Շվեդիայի գիտությունների Արքայական ակադեմիան:
Նոբելյան կոմիտեն դափնեկիրներին տալիս է 9 միլիոն շվեդական կրոնի դրամական պարգև, ինչը հավասար է 1 միլիոն 100 հազար ԱՄՆ դոլարի:
Նախօրեին ամերիկացիներ Ջեֆրի Հալը, Մայքլ Ռոշբախը և Մայքլ Յանգը քիմիայի բնագավառում են ստացել 2017 թվականի Նոբելյան մրցանակը: