«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը, իր «Ամաք» լրատվական գործակալության միջոցով այսօր հայտարարեց, թե ստանձնում է Լաս Վեգասի զինված հարձակման պատասխանատվությունը: ԻՊ-ը նշել էր, թե հարձակվողը մահմեդականություն է ընդունել «մի քանի ամիս առաջ», սակայն որևէ ապացույց չէր ներկայացրել:
ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոն ավելի ուշ հերքեց ԻՊ-ի այդ հայտարարությունը:
Տեղի ոստիկանության շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոն մամուլի ասուլիսում ասել է, որ հարձակվողը տեղացի էր, 64 -ամյա Սթիվեն Փադդոքը: Սպիտակամորթ այս մարդը Լաս Վեգասի բնակիչ է, հյուրանոցում արպես հյուր էր գրանցվել:
Այսօր Լաս Վեգասի կազինոներից մեկում հարձակման հետևանքով առնվազն 58 մարդ զոհվել է, 515-ը վիրավորվել: Միացյալ Նահանգների իշխանությունները սա համարում են ԱՄՆ-ի պատմության ամենաարյունալի հարձակումը:
Անցյալ տարի Օրլանդոյի գիշերայի ակումբում հարձակման զոհ դարձավ 49 մարդ: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետությունը»: