Մատչելիության հղումներ

Ի՞նչ շարունակություն կունենա վարչապետ Կարապետյանի քաղաքական կենսագրությունը․ Քննարկում


Վիգեն Հակոբյանը և Լևոն Մարգարյանը «Ազատության» տաղավարում, 2-ը հոկտեմբերի, 2017 թ․
Վիգեն Հակոբյանը և Լևոն Մարգարյանը «Ազատության» տաղավարում, 2-ը հոկտեմբերի, 2017 թ․

Վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության մեկամյա գործունեության վերաբերյալ տարբեր, հաճախ իրարամերժ հայտարարություններ են հնչում: Կարապետյանի հետագա պաշտոնավարման թեմայի համատեքստում միանշանակ չեն հենց իշխող ուժի՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները:

«Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի եթերում հենց այս թեմային առնչվող հարցերն են քննարկում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ու քաղաքական վերլուծաբան Լևոն Մարգարյանը: Վերջինիս դիտարկմամբ՝ անցած մեկ տարվա ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեության ընկալումների հարցում նկատելի փոփոխություններ են տեղի ունեցել, «դրայվն ակնհայտորեն պակասել է» և «չկա առաջվա էնտուզիազմը»: Եվ եթե անգամ վարչապետը ձախողվել է, ապա ձախողման պատճառը եղած ակնկալիքների բարձր շեմն է եղել, ասում է Մարգարյանը:

Նա, այդուհանդերձ, նկատում է՝ մեկ տարվա ընթացքում «աճել է Կարապետյանի քաղաքական հոտառությունը», նա սկսել է խոսել, հասկանալով, որ մարդիկ խոսքի նկատմամբ ուշադիր են, իսկ Հայաստան-Սփյուռք համաժողովի օրերին էլ դարձել էր մասնակիցների համակրանքի առարկան: Այսինքն՝ նա «սկսել է հասկանալ քաղաքական ներկուլիսային իրողությունները»:

Վիգեն Հակոբյանի կարծքով, Կարեն Կարապետյանն իր գործունեության ընթացքում փորձում է դնել «ինստիտուցիոնալ հիմքեր»: Հակոբյանը նաև նկատում է՝ եթե առաջ ՀՆԱ-ի աճի համեստ կանխատեսումներ էին անում, ապա հիմա կանխատեսման ցուցանիշն աճել է, աճել է նաև տնտեսական ակտիվության ցուցանիշը: Հակոբյանը կանխատեսում է՝ մինչև հաջորդ տարվա ապրիլ ամիսը վարչապետը ժամանակ առ ժամանակ, «սինուսոիդալ» սկզբունքով, ակտիվություն կցուցաբերի:

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG