Ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության, սեպտեմբերի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:
«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում: