Թուրքիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը կիրակի օրը ժամանել է Թեհրան:
Այսօր արդեն թուրք գեներալը բանակցություններ է անցկացրել իր իրանցի պաշտոնակից Մոհամադ Բաղերիի հետ:
Թուրքական Anadolu գործակալության տեղեկություններով՝ բանակցությունների հիմնական թեմաներն էին հակաահաբեկչական պայքարի համակարգումը և երկու պետությունների սահմանային շրջաններում անվտանգության ապահովումը:
«Գլխավոր շտաբերի պետերն անդրադարձել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին», - նշված է թուրքական գործակալության տարածած հաղորդագրության մեջ:
Օրվա երկրորդ կեսին Հուլուսի Աքարը կհանդիպի նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, պաշտպանության նախարար Ամիր Հաթամիի և Ազգային Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:
Երկու օրից` հոկտեմբերի 4-ին, Թեհրանում կլինի արդեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Նա մասնակցելու է Ռազմավարական համագործակցության թուրք-իրանական խորհրդի հերթական նիստին: