Մատչելիության հղումներ

Մեկնարկում է Նոբելյան շաբաթը


Տեսարան Ստոկհոլմից
Տեսարան Ստոկհոլմից

Շվեդիայի թագավորական ակադեմիայի կազմում գործող Նոբելյան կոմիտեն այսօր Ստոկհոլմում կսկսի հրապարակել 2017 թվականի մրցանակակիրների անունները:

Այսօր հրապարակվելու է բժշկության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը:

Նոբելյան կոմիտեն այս շաբաթ կհրապարակի նաև քիմիայի և ֆիզիկայի ասպարեզներում մրցանակի արժանացած գիտնականների ինչպես նաև Խաղաղության մրցանակակիրների անունը:

Տնտեսագիտության ասպարեզում Նոբելյան մրցանակակրի անունը կհրապարակվի հաջորդ շաբաթ:

Շվեդական ակադեմիան առայժմ որևէ տեղեկություն չի հաղորդում թե երբ է հրապարակվելու գրականության ասպարեզում 2017 թվականի դափնեկրի անունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG