Ամերիկյան Լաս Վեգաս քաղաքի ոստիկանությունը հաղորդում է, որ հրազենային վիրավորումներ ստացած բազմաթիվ մարդիկ են տեղափոխվել քաղաքի հիվանդանոցներ:
Դա տեղի է ունեցել քաղաքի կազինոներից մեկի վրա իրականացված հարձակման հետևանքով:
Ամերիկյան աղբյուրների տեղեկություններով՝ անհայտ անձը անկանոն կրակ է բացել Լաս Վեգասում գտնվող Mandalay Bay կազինոյի տարածքում կազմակերպված համերգի ընթացքում:
Ականատեսներից ոմանք պնդում են, որ հարձակման հեղինակներն առնվազն երկուսն էին:
Reuters-ի տեղեկություններով՝ հարձակման հետևանքով առնվազն երկու զոհ կա: