Ռուսաստանի տնտեսությունը ամենամրցունակն է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների շարքում՝ ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի 2017-18 Համաշխարհային մրցունակության զեկույցի:
Ռուսաստանը 137 երկրների շարքում 38-րդն է, հաջորդը՝ Ղազախստանն է, որը զբաղեցնում է 57-րդ հորիզոնականը:
ԵՏՄ մյուս երկրներից՝ Հայաստանը 73-րդ տեղում է, Ղրղըզստանը՝ 102: ԵՏՄ անդամ Բելառուսի տնտեսությունը զեկույցում չի դիտարկվել:
Հարավկովկասյան մյուս երկրները՝ Ադրբեջանը և Վրաստանը, զբաղեցրել են, համապատասխանաբար, 35-րդ և 67-րդ հորիզոնականները: