Մատչելիության հղումներ

Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչին


Պաշտոնական
Պաշտոնական

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին:

Նախագահի կայքէջի փոխանցամբ՝ հանդիպման ժամանակ Սարգսյանն ընդգծել է, թե Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցչի հերթական այցը Հայաստան «վկայում է, որ Խորհրդարանական վեհաժողովը հետաքրքրված է Հայաստանի հետ քաղաքական երկխոսության զարգացմամբ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում»:

Հանրապետության Նախագահը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը կարևոր հարթակ է համարել ԵԱՀԿ տարածաշրջանում, այդ թվում՝ Հարավային Կովկասում անվտանգության խնդիրների քննարկման և երկխոսության համար՝ «ժողովուրդների ընտրյալ ներկայացուցիչների առջև դրված առաջնահերթ խնդիրներից մեկը համարելով ԵԱՀԿ տարածաշրջանում վստահության ամրապնդմանն ու հասարակությունների միջև շփումներին նպաստելը՝ այդպիսով նաև բարենպաստ պայմաններ ստեղծելով բարդ խնդիրների, այդ թվում՝ հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման համար»:

ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչն իր հերթին ընդգծել է՝ Խորհրդարանական վեհաժողովը շատ լավ հարաբերություններ և համագործակցություն ունի Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հետ ԵԱՀԿ ԽՎ-ում: Այսօր ավելի վաղ Քրիստիան Վիգենինը հանդիպումներ է ունեցել նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG