Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանին ազատել է աշխատանքից: Այդ մասին այսօր հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հաղորդագրությունում նշված է, որ քաղաքապետը ղեկավարվել է Աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի («Աշխատանքային պայմանագրի լուծումը աշխատողի նախաձեռնությամբ») 1-ին մասով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի («Քաղաքապետի լիազորությունների ընդհանուր բնութագիրը») 1-ին մասի 7-րդ կետով: Այլ մանրամասներ չեն փոխանցվում: