Մատչելիության հղումներ

Միչիգանը ճանաչում է Արցախի անկախությունը


Միչիգանը դարձավ 8-րդ ամերիկյան նահանգը, որը ճանաչում է Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) անկախությունը՝ ընդունելով թիվ 99-րդ բանաձևը, տեղեկացնում է Միչիգանի Հայ դատի հանձնախումբը:

Բանաձևը նաև կոչ է անում ԱՄՆ-ին տնտեսական և մշակութային հարաբերություններ հաստատել Արցախի հետ և աջակցել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը:

Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի անկախությանն աջակցող բանաձևեր են ընդունել ամերիկյան Մասաչուսեթս, Ռոդ Այլենդ, Մեյն, Լուիզիանա, Կալիֆորնիա, Ջորջիա և Հավայի նահանգները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG