Մատչելիության հղումներ

NASA-ն կուսումնասիրի «արևային քամիները»


NASA-ն և Հոպկինսի անվան համալսարանի կիրառական ֆիզիկայի մասնագետները տիեզերական հեռակառավարվող սարք են մոնտաժում, որը կարձակվի 2018 թվականի հունիսին: Առաքելության հիմնական նպատակը Արգեակի ուսումնասիրություն է:

Թռչող սարքը անվանվել է ամերիկացի աստղագետ ֆիզիկոս Յուջին Փարքերի անունով, ով 1958 թվականին բացահայտել է այսպես կոչված «արևային քամիներ» երևույթը: Դա իոնացված մասնիկների հոսք է, որն առաջանում է Արեգակի կենտրոնում և տարածվում արեգնակային ամբողջ համակարգով:

Այս եզակի ծրագրի նախապատրաստական աշխատանքներին մասնակից Նիքի Ֆոքսն ասել է. «Մենք կթափանցենք բազմաթիվ գաղտնիքներ թաքցնող տարածություն, որոնք տասնամյակներ շարունակ հուզում են գիտնականերին: Հիմա վերջապես կարող ենք բացել այդ գաղտնիքները: Դա նույնն է, ինչ երեխային քոլեջ ուղարկելը, ես գիտեմ, որ սարքը մեզ կգրի, մեծ ծավալի տվյալներ կփոխանցի և ամեն ինչ հրաշալի կլինի»:

Տիեզերագնաց սարքը նախ յոթ պտույտ կկատարի Վեներա մոլորակի շուրջ, իսկ 2024 թվականին կմտնի Արեգակի ուղեծիր: Արևի շուրջ այն 24 պտույտ է կատարելու՝ յուրաքանչյուր պտույտով ավելի մոտենալով Արեգակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG