Մատչելիության հղումներ

ՊՆ-ում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-լեհական համագործակցության հարցեր


Այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բարտոշ Չիխոցկիի գլխավորած պատվիրակությանը:

ՊՆ հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության և ռազմական արդյունաբերության ոլորտում հայ-լեհական համագործակցությանն առնչվող հարցեր: «ՀՀ պաշտպանության նախարարը, խոսելով երկկողմ փոխգործակցության ներկայիս մակարդակի մասին նշել է, որ համագործակցության զարգացմանը միտված ծրագրերի իրականացման համար խոչընդոտներ չկան:

Բարտոշ Չիխոցկին իր հերթին կարևորել է հայ-լեհական համագործակցությունը պաշտպանական բնագավառում և հայտնել լեհական կողմի ատրաստակամությունը՝ համագործակցությունն ակտիվացնելու հարցում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Այսօր ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Բարտոշ Չիխոցկին հայտարարել էր, թե Լեհաստանը Հայաստանին առաջարկել է ռազմական նոր տեխնոլոգիաներ՝ know-how, որոնց հիման վրա լեհական կողմը պատրաստ է այստեղ արտադրություն հիմնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG