Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղը ողջունում է իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը


Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ շենքը Ստեփանակերտում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ շենքը Ստեփանակերտում, արխիվ

«Ողջունում ենք Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը՝ որպես ՄԱԿ Կանոնադրությամբ և մի շարք միջազգային հիմնարար փաստաթղթերով ամրագրված ժողովուրդների ինքնորոշման և իրենց զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու իրավունքի իրացման ակտ», - այսօր հայտարարել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը:

«Հուսով ենք, որ հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակը կկարգավորվի խաղաղ միջոցներով՝ հաշվի առնելով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը», - ասված է հայտարարությունում, որը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Իրաքի քրդական ինքնավարությունում անկախության հանրաքվեն անցկացվել է սեպտեմբերի 25-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG