Երեկ Մոսկվայում տարհանվել են մեկ թանգարանի, մարզասրահի, երկու առևտրի կենտրոնների և հինգ կինոթատրոնների այցելուները՝ ռումբի մասին կեղծ ահազանգերից հետո:
Ռուսաստանի տարբեր քաղաքներում ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգերը սկսել են հնչել սեպտեմբերի 11-ից, ինչի հետևանքով ընդհանուր թվով շուրջ 400 հազար մարդ է տարհանվել, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Իրավապահների պնդմամբ՝ ահազանգերի հետևում մի խումբ մարդիկ են կանգնած, սակայն հետաքննությունը շարունակվում է: