Մատչելիության հղումներ

Բուդապեշտը լեզվի մասին օրենքի ընդունման «ցավոտ հետևանքներ» է խոստանում Կիևին


Ուկրաինա - Լվովի դպրոցներից մեկում, արխիվ
Ուկրաինա - Լվովի դպրոցներից մեկում, արխիվ

Հունգարիան խոստացել է արգելափակել Եվրամիությանը Ուկրաինայի հետագա անդամակցությանն ուղղված բոլոր քայլերը՝ այն բանից հետո, երբ նախագահ Պետրո Պորոշենկոն ստորագրեց լեզվի մասին վիճահարույց օրենքը:

Հունգարիայի արտգործնախարարի խոսքով, օրենքի ընդունման հետևանքները «ցավոտ կլինեն» Ուկրաինայի համար:

Քննադատները նշում են, որ օրենքը կսահմանափակի փոքրամասնությունների լեզուների ուսումնասիրությունը Ուկրաինայի դպրոցներում: Նոր օրենքով ուկրաիներենը հռչակվում է պարտադիր ուսուցման լեզու պետական դպրոցներում՝ սկսած 5-րդ դասարանից:

Եվրամիության խոսնակ Մայա Կոսիյանչիչը Ուկրաինային կոչ է արել կատարել խոստումը և ներկայացնել օրենքը Եվրոպայի խորհուրդ՝ փորձագետների եզրակացությունը ստանալու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG