Վրաստանի խորհրդարանն այսօր կայացած արտահերթ նիստում ձայների մեծամասնությամբ երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու փաթեթը:
Դրանով նախատեսվում է անցում կառավարման խորհրդարանական համակարգի: Երկրի մայր օրենքի փոփոխմանը դեմ է նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, նաև ընդդիմադիր մի շարք ուժեր և բազմաթիվ ՀԿ-ներ, որոնց առաջարկները տեղ չեն գտել փոփոխությունների փաթեթում: