Իտալիայում և Գերմանիայում ազգությամբ վրացի մի քանի տասնյակ բնակարանային գողեր են ձերբակալվել, հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:
Իտալական և գերմանական իրավապահ մարմինների տվյալներով՝ հանցավոր խմբի անդամները վերջին երկու տարվա ընթացքում 85 բնակարան են թալանել Գերմանիայի և Իտալիայի տարբեր քաղաքներում:
Ամիսներ առաջ էլ հաղորդվել էր, որ ազգությամբ վրացի մի քանի տասնյակ հանցագործներ Հունաստանում, Իսպանիայում և Գերմանիայում են ձերբակալվել:
Վրացական հանցաշխարհը, հիշեցնենք, Եվրամիության և Վրաստանի միջև ազատ վիզային ռեժիմի հաստատման գլխավոր խոչընդոտներից էր: Գերմանական ոստիկանության տվյալներով՝ 2015-ին Գերմանիայում 167 հազար բնակարանային գողություն է կատարվել, որոնց մեծ մասի հեղինակները հենց վրացիներն են: