Մատչելիության հղումներ

Ադրբեջանում «Ռեալ» շարժումը քաղաքական կառույց է դառնում


«Ռեալ» շարժման առաջնորդ Իլգար Մամեդով, արխիվ
«Ռեալ» շարժման առաջնորդ Իլգար Մամեդով, արխիվ

Ութ տարվա քաղաքացիական պայքարից հետո ադրբեջանական «Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր շարժումը կամ «Ռեալ» շարժումը հայտարարում է քաղաքական կառույց դառնալու և հաջորդ տարի երկրի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին:

Շարժման գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլիի խոսքով՝ կուսակցության վերածվելուն ուղղված աշխատանքներ են տարվում արդեն մի քանի տարի: «Մեր կազմակերպությունը կարծում է, որ քաղաքական ուժը պետք է մասնակցի ընտրություններին, բոյկոտը տարբերակ չէ», - հայտարարել է Ջաֆարլին:

Ընդդիմադիր այս շարժումը ստեղծվել է 2009 թվականին Ադրբեջանում հերթական սահմանադրական փոփոխությունների նախաշեմին: «Ռեալ»-ը դեմ էր երկրի ղեկավար Իլհամ Ալիևի առաջարկած փոփոխությանը, որով վերացվեցին Ադրբեջանում նախագահի պաշտոնում առաջադրվելու սահմանափակումները:

2013-ին կալանավորված շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը մինչ օրս բանտում է: Նա մեղադրվում է Իսմաիլի շրջանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ և դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մամեդովի ձերբակալությունը ոչ-իրավաչափ է համարել՝ վճռելով, որ նա պետք է անհապաղ ազատ արձակվի: Ստրասբուրգյան դատարանը այդ որոշումը կայացրել է 2014 թվականին, սակայն Մամեդովը մինչ օրս ազատ չի արձակվել:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG