Իրանը միակողմանիորեն փակել է ցամաքային սահմանը իրաքյան Քուրդիստանի հետ: «Այդ քայլին մենք դիմել ենք Իրաքի իշխանությունների պաշտոնական դիմումի հիման վրա», - հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին:
«Թեհրանը հարգանք է տածում Իրաքի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների հանդեպ և դրանց դեմ ուղղված ցանկացած քայլ սխալ է համարում», - նշել է իրանցի պաշտոնյան:
Ավելի վաղ Իրանը դադարեցրել էր ուղիղ ավիացիոն հաղորդակցությունը իրաքյան Քուրդիստանի հետ: Դա ևս արվել էր Իրաքի կառավարության խնդրանքով:
Հիշեցնենք՝ Իրաքի Քուրդիստանում այսօր անկախության հանրաքվե է անցկացվում: