Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 25-26-ը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:
Ազգային ժողովի հանրային կապերի վարչության փոխանցմամբ՝ նախատեսված են հանդիպումներ Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի, նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա երկրորդի և արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ: