Ինքնավարություն ունեցող իրաքյան Քուրդիստանում այսօր կայանալու է անկախության հանրաքվեն, չնայած պաշտոնական Բաղդադը սպառնացել է պայքարել երկրի միասնության համար՝ ներառյալ Քուրդիստանին զրկելով նավթից ստացվող եկամուտներից:
Իրաքի Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանին հայտարարել է, որ հանրաքվեի արդյունքները պարտադիր չեն կյանքի կոչելու համար, սակայն հանրաքվեն անկախության համար բանակցելու երկար ճանապարհի սկիզբն է:
Երկրամասի տարածքում գործող մոտ 12 հազար ընտրատեղամասերը 12 ժամով բացվելու են տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին, քվեարկելու իրավունք ունի 5.3 միլիոն մարդ:
Սպասվում է, որ նախնական արդյունքները կհրապարակվեն քվեարկության ավարտից 24 ժամ անց, թեև ըստ սոցհարցումների՝ բնակչության մեծամասնությունը կողմ է անկախությանը:
Իրաքի Քուրդիստանը ինքնավար կազմավորում է 1991 թվականից:
Մանրամասները տե՛ս այստեղ