Մատչելիության հղումներ

Համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում են նախապատրաստում


Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը և Հայաստանի արտգործնախարարը, 23-ը սեպտեմբերի, 2017թ․
Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը և Հայաստանի արտգործնախարարը, 23-ը սեպտեմբերի, 2017թ․

Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը սեպտեմբերի 22-23-ին ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի շրջանակներում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին: Այս հանդիպմանը նախորդել էին արտգործնախարարների հետ առանձին-առանձին հանդիպումները:

«Խորհրդակցությունների հիմնական նպատակը հակամարտության գոտում այժմ տիրող իրավիճակը քննարկելն էր,բանակցային գործընթացն ակտիվացնելու ճանապարհները գտնելը և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում նախապատրաստելը:

Համանախագահներն ակնկալում են, որ այդ հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության աճին և նրանք քաղաքական կամքի կդրսևորեն՝ խնդրի առանցքային հարցերի փոխզիջումային լուծումներ գտնելու համար: Նախարարները պատրաստակամություն հայտնեցին աշխատելու համանախագահների հետ՝ մոտ ապագայում արդյունավետ հանդիպում կազմակերպելու համար:

Համանախագահները ծրագրում են տարածաշրջան այց կատարել հոկտեմբերին», - ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG