«Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն›› խորագիրը կրող Հայաստան-Սփյուռք Համահայկական 6-րդ համաժողովն ուներ 1800 հյուր՝ 71 երկրից: Չորս հիմնական ուղղություններով 16 թեմատիկ նիստերի ընթացքում ելույթ են ունեցել 102 հոգի:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը վստահեցնում է, որ 6-րդ համաժողովն իր մեծությամբ, կազմակերպվածությամբ, բոլոր առումներով շատ ավելին էր, քան նախորդ համաժողովները:
Մեկնաբանները, նկատի ունենալով հնչած որոշ ելույթներ՝ հավելում են՝ Սփյուռքն այս անգամ ավելի համարձակ էր:
«Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարում հյուրընկալել ենք համաժողովի մասնակիցներին՝ ամերիկաբնակ հասարակական գործիչ Զարեհ Պալյանին և «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանին: