Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է ևս մեկ անձի, ով կասկածվում է Բարսելոնայի և Կամբրիլսի ահաբեկչություններին մասնակցելու մեջ, որոնց հետևանքով մահացել է 16 մարդ:
Իսպանիայում բնակվող ծագումով Մարոկոյից 24-ամյա տղամարդը իր անունով պայթուցիկներ պատրաստելու նյութեր և դրանց տեղափոխման համար տրանսպորտային միջոցներ է տրամադրել, Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտնել է Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը:
Ձերբակալվածի անունը չի նշվում: Հաղորդագրությունում ասվում է, որ կասկածյալը սերտ կապեր ուներ իմամ Աբդելբաքի էս-Սաթիի հետ, ում քննությունը համարում է Բարսելոնայի և Կամբրիլսի ահաբեկչությունների կազմակերպման առանցքային դերակատար:
Օգոստոսի 17-ի հարձակումների պատասխանատվությունը, հիշեցնենք, ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: