Մատչելիության հղումներ

Ցուկերբերգը կաջակցի ԱՄՆ ընտրություններին Մոսկվայի հնարավոր միջամտության հարցով Կոնգրեսի հետաքննությանը


Մարկ Ցուկերբերգ, արխիվ
Մարկ Ցուկերբերգ, արխիվ

Ֆեյսբուք սոցիալական ցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ աջակցում է ԱՄՆ Կոնգրեսի հետաքննությանը և պատրաստ է տրամադրել Միացյալ Նահանգների 2016 թվականի նախագահական ընտրություններից առաջ և հետո սոցցանցում ենթադրաբար ռուսական կազմակերպությունների կողմից տեղադրված շուրջ 3 հազար քաղաքական գովազդները։

Ցուկերբերգը նաև 9 քայլեր է ներկայացրել, որոնցով իր ընկերությունը փորձելու է բացառել Ֆեյսբուքի միջոցով ընտրությունների վրա ազդելու հնարավորությունը։

Ռուսաստանի իշխանությունները կտրականապես հերքում են իրենց հնարավոր միջամտությունը ԱՄՆ նախագահական ընտրություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG