Միացյալ Նահանգների և Ռուսաստանի զինված ուժերի գեներալները առաջին դեմ առ դեմ հանդիպումն են ունեցել, որի նպատակը Սիրիայում՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում միմյանց հետ պատահական բախումներից խուսափելն է։
Պենտագոնը հայտարարում է, որ հանդիպումը երեկ է կայացել։ Հանդիպման վայրը և մասնակիցների անունները չեն հրապարակվում: