Մատչելիության հղումներ

Մոսկվան նախազգուշացնում է Պենտագոնին


Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկով, արխիվ
Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկով, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովն այսօր Պենտագոնին նախազգուշացրել է, որ ռուսական ուժերն անմիջապես հակահարված կտան այն դեպքում, եթե Սիրիայի բանակը գրոհի ենթարկվի երկրի արևելքում ամերիկացիների աջակցությամբ գործող քրդական խմբերի կողմից:

Հինգ օր առաջ ռուսական մարտական օդանավերը Դեյր էզ Զորի շրջանում հարվածներ են հասցրել «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կառույցի դիրքերին:

Կոնաշենկովի պնդմամբ, «Սիրիայի դեմոկրատական ուժերի» ջոկատները և Միացյալ Նահանգների հատուկ նշանակության ստորաբաժանումը դիրքավորել են Եփրատի ափին և առնվազն երկու անգամ հրետանային ու հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի բանակին, որն այդ շրջանում գործում է ռուսական ուժերի հետ միասին:

Կատարում ամերիկյան հրամանատարության ներկայացուցիչը հաստատել է, որ ռուսական կողմից ստացել է պաշտոնական ծանուցում այն մասին, որ ռուսները «բոլոր եղած միջոցներով կլռեցնեն կրակակետերը, եթե «Սիրիայի դեմոկրատական ուժերի» տեղակայման շրջանից գրոհ սկսվի»:

«Սիրիայի դեմոկրատական ուժերը» բազմազգ ռազմական կառույց է, սակայն ստորաբաժանումների մարտիկների մեծ մասն ազգությամբ քրդեր են: Կառույցը հայտարարում է, որ իր գործողությունների հիմնական թիրախը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG