Մատչելիության հղումներ

Անկարան, Թեհրանը և Բաղդադը սպառնում են Իրաքի քրդերին


Իրաքի քրդերը պատրաստվում են սեպտեմբերի 25-ի անկախության հանրաքվեին, Էրբիլ, 16-ը սեպտեմբերի, 2017թ.
Իրաքի քրդերը պատրաստվում են սեպտեմբերի 25-ի անկախության հանրաքվեին, Էրբիլ, 16-ը սեպտեմբերի, 2017թ.

Թուրքիան, Իրանը և Իրաքը՝ մանրամասներ չհայտնելով, սպառնում են ձեռնարկել պատասխան միջոցներ այն դեպքում, եթե Իրաքի քրդերի ղեկավարները չհրաժարվեն հաջորդ երկուշաբթի օրը նախատեսված անկախության հանրաքվեից:

Այդ մասին երեք երկրների արտգործնախարարները՝ Մևլութ Չավուշօղլուն, Մոհամադ Ջավադ Զարիֆը և Իբրահիմ ալ-Ջաաֆարին հայտարարել են երեկ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ավարտին:

Նրանց համատեղ հայտարարությունում ասվում է, որ երեք երկրները սատարում են Իրաքի տարածքային ամբողջականությունը և կտրականապես դեմ են քրդերի անկախության հանրաքվեին:

Թեհրանում և Անկարայում մտահոգված են, որ իրաքաբնակ քրդերի անկախության հանրաքվեն կխթանի Իրանի և Թուրքիայի քրդերի անջատական տրամադրությունները:

Երեք նախարարները երեկ պնդել են, որ հանրաքվեն չի բխում քրդական բնակչության շահերից և կթուլացնի Իրաքի դիրքերը «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ մղած պայքարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG