Ի պատասխան «Ազատության» հարցին, Զոհրաբյանը փոխանցեց, որ առայժմ դրական արձագանքի չի արժանացել փաստաբաններին իր ուղղած համերաշխության կոչը․ - «Ես ինքս համերաշխության կոչի մեջ նշված դրույթներին և կարգախոսին հավատարիմ եմ լինելու»:
Հիշեցմանը, որ գործադուլ հայտարարած 184 փաստաբանների համար այս պահին խնդիրը մեկն է՝ «դադարեցնել խուզարկությունները դատարան մտնելիս», և իր ընդդիմախոսների պնդմանը, թե այս հարցում Դատական դեպարտամենտի կողմն անցած Փաստաբանների պալատի նախագահը չի կարող ընդհանուր եզրեր ունենալ իրենց հետ, Զոհրաբյանն արձագանքեց․ - «Նախ, ցավով պետք է նշեմ, որ 184 փաստաբան չէին գործադուլ անում: Դուք ինքներդ էլ ականատես եղաք, որ այդ գործադուլի ակցիային ներկա էին մոտ 30 փաստաբան: Եվ ես կարծում եմ, սա նախաձեռնողներին պրոբլեմն էր, որովհետև նրանք, սկզբնական շրջանում թիրախ ընդունելով դատական համակարգին, այնուհետև սկսեցին թիրախավորել Փաստաբանների պալատին: Եվ տպավորություն ստեղծել, որ այս քանակի փաստաբանները Փաստաբանների պալատի նախագահի և մարմինների դեմ եմ դուրս եկել: Եվ որ իրոք իր բողոքի ձայնն էր բարձրացրել այդ զննությունների վերաբերյալ, պարզ է, որ նրանց մոտ դա նույնպես լրացուցիչ վարքագծի անհրաժեշտություն կառաջացներ: Եվ ես վստահ եմ, որ հենց այդ պատճառով էլ շատ քիչ փաստաբաններ փաստացի մասնակցեցին գործադուլին: Սա մեկ: Երկրորդը, հիմա պատկերացրեք էսպես՝ ես կարծում եմ, որ դա զննություն է, մեկ այլ փաստաբան կարծում է, որ դա խուզարկություն է։ Հիմա ի՞նչ պետք է անեմ, ես պետք է իրենց կարծիքը ընդունե՞մ․․․ Որպես մասնագետ ես վստահ եմ, որ դա զննություն է: Ես խնդիր տեսնում եմ զննության եղանակի մեջ»:
Ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ