Մատչելիության հղումներ

Թիլերսոնը և Լավրովը հանդիպել են Նյու Յորքում


ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում են Վաշինգտոնում, 10-ը մայիսի, 2017թ․
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում են Վաշինգտոնում, 10-ը մայիսի, 2017թ․

Ժամեր առաջ ավարտվել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:

Հանդիպումը կայացել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին ընդառաջ:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, քննարկվել է իրավիճակը Ուկրաինայում, Սիրիայում, «ինչպես նաև միջազգային մի շարք կարևոր հարցեր»:

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նաուերթի փոխանցմամբ, Թիլերսոնն ու Լավրովը վերահաստատել են իրենց դիրքորոշումը՝ վերջ տալ Սիրիայում հակամարտությանը, բռնություններին, ինչպես նաև պայմաններ ստեղծել բանակցությունների ժնևյան գործընթացի առաջընթացի համար:

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ բանակցությունները կենտրոնացած են եղել Սիրիայում, Ուկրաինայի արևելքում ընթացող հակամարտությունների և մերձավորարևելյան խնդիրների շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG