Ռուսաստանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների դաշնային գործակալություններից Kaspersky հակավիրուսային ծրագրերի հեռացման մասին որոշումը հակասում է արդար մրցակցության կանոններին և միտված է վնասելու ռուսական ընկերությանը համաշխարհային շուկայում:
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ հայտարարել է, որ այդ որոշումը «խախտում է բոլոր միջազգային առևտրային կանոնները»:
Հիշեցնենք, Միացյալ Նահանգների կառավարությունը բոլոր դաշնային գործակալություններին հրահանգել է հանել Kaspersky Lab-ի ծրագրերը՝ վկայակոչելով այդ ընկերության պաշտոնյաների և ռուսական հետախուզության ու կառավարության միջև կապը: