Մատչելիության հղումներ

Ադրբեջանը և միջազգային նավթային կոնսորցիումը կհամագործակցեն մինչև 2050 թվականը


Ադրբեջանը և «Բրիթիշ Փեթրոլիում»-ը երկարաձգել են կոնսորցիումի պայմանագիրը, Բաքու, 14-ը սեպտեմբերի, 2017թ.
Ադրբեջանը և «Բրիթիշ Փեթրոլիում»-ը երկարաձգել են կոնսորցիումի պայմանագիրը, Բաքու, 14-ը սեպտեմբերի, 2017թ.

«Բրիթիշ Փեթրոլիում»-ը (British Petroleum, BP) և ՍՈԿԱՐ (SOCAR) ադրբեջանական ընկերությունն այսօր կնքել են փաստաթուղթ, որով 1994 թվականին ստորագրված և 2024-ին սպառվելիք համագործակցության պայմանագիրը երկարաձգել են մինչև 2050 թվականը:

«Բրիթիշ Փեթրոլիում»-ը ղեկավարում է 9 երկրներ ներկայացնող ընկերությունների կոնսորցիումը, որը նավթ է արդյունահանում Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթահանքերում:

Նախագահ Իլհամ Ալիևն այսօր պայմանագրի երկարաձգման արարողության ընթացքում ասել է, որ նոր փաստաթուղթն ավելի բարենպաստ է Ադրբեջանի համար:

«Մեր երկիրը կստանա լրացուցիչ 3 միլիարդ 600 միլիոն դոլար»,- ասել է Ալիևը, ավելացնելով, որ ՍՈԿԱՐ-ի բաժնեմասը կոնսորցիումում 11.7 տոկոսից կհասցվի 25 տոկոսի:

BP-ի բաժնեմասը ներկայիս 35.8 տոկոսից կիջեցվի 30.37 տոկոսի: «Շևրոն» ամերիկյան ընկերությանը պատկանում է կոնսորցիումի բաժնետոմսերի 9.56 տոկոսը, ամերիկյան մեկ այլ ընկերություն՝ «Էքսոն-Մոբիլ»-ն ունի բաժնետոմսերի 6.79 տոկոսը:

ԻՆՊԵՔՍ և ԻՏՈՉՈւ ճապոնական ընկերություններն ունեն բաժնետոմսերի 9.31 և 3.65 տոկոսները:

«Ստատօյլ»-ին (Նորվեգիա) պատկանում է բաժնետոմսերի 7.27 տոկոսը, ՏՊԱՕ-ն (Թուրքիա) ունի 5.73 տոկոս, իսկ «ՕՆԳՍ Վիդեշ»-ի (Հնդկաստան) բաժինը 2.31 տոկոս է:

Ադրբեջանում արդյունահաված նավթի մեծ մասը, շրջանցելով Ռուսաստանը, Վրաստանի և Թուրքիայի տարածքով անցկացված Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավատարով փոխադրվում է Եվրոպա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG