Մատչելիության հղումներ

«Ահեղ դատաստան» մեգաշոուն ներկայացվում է Երևանում


Հինգշաբթի օրը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում աննախադեպ ներկայացում է՝ «Ահեղ դատաստան» խորագրի ներքո ներկայացվում է Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»՝ իտալացի անվանի ռեժիսոր Պաոլո Միչիկեի բեմադրությամբ:

Այս մեգաշոուն ռեժիսորը բեմադրել թե՛ Իտալիայի, թե՛ եվրոպական այլ երկրների հեղինակավոր բեմերում: Լրագրողների հետ հանդիպմանը Պաոլո Միչիկեն շեշտեց, որ սիրով ընդունել է «Ահեղ դատատան»-ը նաև հայ երաժշտասերներին ներկայացնելու՝ Երևանի օպերային թատրոնի ղեկավար Կոնստանդին Օրբելյանի առաջարկը:

«Սա ցնցող երաժշտություն է», - ասաց իտալացի ռեժիսորը: - «Կարծում եմ, որ այն առավել տպավորիչ էդառնում, երբ ուղեկցվում է նաև Միքելանջելոյի հանրահայտ Սիքստինյան մատուռի եռաչափ տեսապատկերաշարով՝ լուսագունային յուրահատուկ ձևաչափով»:

Պաոլո Միչիկեի այս բեմադրությունն անչափ բարձր գնահատականի է արժանացել աշխարհի հեղինակավոր երաժշտական քննադատների, արվեստաբանների կողմից:

Երևանյան բեմադրությանը մասնակցում է նաև Միացյալ Նահանգներից ժամանած մեցցո-սոպրանո էլեն Մաթոսը: Դիրիժորը Կոնստանդին Օրբելյանն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG