Կարեն Կարապետյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Հայաստանի վարչապետը շնորհավորել է Ռուսաստանի իր գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ, նաև բարձր է գնահատել Մեդվեդևի «անձնական ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում»:
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Մեդվեդևի՝ մոտ ապագայում Հայաստան կատարելիք այցի և Եվրասիական տնտեսական միության միջկառավարական նիստի անցկացման հետ կապված հարցերին: