Մատչելիության հղումներ

Բացվեց Մայր Աթոռի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հաստատության նոր մասնաշենքը


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանի, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, բարերար Էդուարդո Էռնեկյանի, մի շարք պաշտոնատար անձանց և պատվավոր հյուրերի ներկայությամբ այսօր կայացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատության նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը: Դպրոցի օծումը կատարել է Վեհափառը:

Հանրակրթական ուսումնական այդ հաստատությունը հիմնադրվել է Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից և Էդուարդո Էռնեկյանի բարերությամբ՝ 2009 թվականի սեպտեմբերի 1-ին, Վաղարշապատի թիվ 13 հանրակրթական դպրոցի հենքի վրա: Դպրոցի ուսումնառության պայմանները բարելավելու նպատակով Վեհափառի նախաձեռնությամբ և Էդուարդո Էռնեկյանի հովանավորությամբ Էջմիածնում կառուցվել է «Էօրնեկեան հանրակրթական ուսումնական հաստատության» նոր և լավագույնս կահավորված դասասենյակներով ու հագեցած լաբորատորիաներով շենքը, որը կարող է իր հարկի տակ ընդունել 500 և ավելի աշակերտի:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել նորաբաց դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ուսումնառության համար ստեղծված պայմաններին, որից հետո մասնակցել է դպրոցի բակում կազմակերպված ծառատունկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG