Տաջիկստանում Խորոգ ավանի օդակայանի տնօրեն Դիլդոր Մաքսուդոևը երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնին ճանապարհելիս դժբախտ պատահարի զոհ է դարձել:
Օդ բարձրանալու պահին Ռահմոնի ուղղաթիռի կրող պտուտակի առաջացրած հզոր քամին գետնին է տապալել օդակայանի տնօրենին, ով մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:
Ավելի ուշ շրջանի ղեկավար Սաիդբուրհոն Աբդուրահմոնզոդան պնդել է, թե օդակայանի տնօրենը վայր է ընկել և մահացել է սրտի կաթվածի հետևանքով:
Նախագահ Ռահմոնն ավարտել է Լեռնային Բադախշանի շրջան կատարած այցը և Խորոգի օդակայանից վերադարձել է մայրաքաղաք Դուշանբե: